cf. Տետրակ.
• «բարակ գիրք, գրքոյկ» (արդի գրականում միայն ձեռագիր և անկազմ գըր-քոյկ) Յիշատ. Մարաթ. որից տետրակ Մաշտ. ջահկ. Անկ. գիրք առաք. 289, խաղտետր կամ խազտետր Յիշատ. տետրեայք «տետ-րակներ» Ասող. բ. 2 (հրատ. Մալխաս. էջ 97), խորհըրդատետր Յիշատ. անսովոր ձև է տետրատ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 54, 74 100. տետրակ բառից է համառօտուած տրակ Ոսկիփ. որից եռատրակ Գր. տղ. եմ. տրակ առաքելոց «Գործք առաքելոց» Տաթև. ձմ. ճխբ։
• = Յն. τετρας «չորեքթերթեայ տրակ», նյն. τετραδι, τετράδιον «տետրակ». ծագում են τετρα-«չորս» բառից. ըստ այսմ կայ նաև հյ. թարգմանուած քառակ Տիմոթ, կուզ 122, 127, 151, 170։ Հյ. տետր ծառում է յն. τέτράς ձևից, իսկ տետրատ <նյն. τετράδι որից նաև ռուս. тeтрадь «տետրակ»։-Հիւբշ. 384։
• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։ Տետրատ ձևի մեկնութիւնը տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմ. կուզի մէջ 102։
• ԳՒՌ.-Շմ. տէտր «գրքոյկ», Երև. տէդըր, Մրղ. տէտիր «գիրք», Ագլ. տիտր «գրքոյկ», Ախց. Կր. Մկ. տէտրակ, Ալշ. Մշ. տէդրագ. Պլ. Սեբ. դէդրագ «տետր»։
• ՓՈԽ.-Ուտ. tetir «տետրակ, դասագիրք»։